13:56 | 11.10.21 | Նորություններ | 1229

Viber-ը Հայաստանի համար թողարկել է ազգային տարազով դիմակներ

Rakuten Viber-ը Հայաստանի օգտատերերի համար գործարկել է լրացված իրականության (AR) դիմակներ Viber մեսենջերում: Նոր դիմակները թույլ կտան լուսանկարել եւ տեսանկարահանել լրացված իրականության էֆեկտով, դրանք ուղարկել ընկերներին եւ ընտանիքի անդամներին անմիջապես Viber մեսենջերով կամ պահել դրանք շարժական սարքերում:

Հատուկ Հայաստանի օգտատերերի համար Viber-ը թողարկել է նաեւ ազգային տարազի տարրերով դիմակներ: Մինչեւ տարեվերջ մեսենջերում կհայտնվեն հարյուրավոր նոր զտիչներ եւ դիմակներ:

Նոր գործառույթն հասանելի է Android եւ iOS համակարգերի Viber հավելվածում:

Ընդլայնված իրականության (AR) էֆեկտով լուսանկար, տեսանյութ կամ GIF ստեղծելու համար պետք է սեղմել բացված զրուցարանի ներքեւում տեղակայված տեսախցիկի պատկերակին: