10:17 | 08.10.21 | Նորություններ | 1741

Արցախում բացվել է առաջին քովորքինգ հաբը

Ստեփանակերտում է բացվել է առաջին քովորքինգը՝ «Հաբ Արցախը», որը գործում է Պոլ Էլյուարի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի «Վահե Ֆաթալ» սրահում:

Այն համատեղ աշխատելու տարածք է տրամադրում մոտիվացված անհատներին և խմբերին՝ ստեղծելով նորարարությամբ զբաղվող մարդկանց համայնք նեթվորքինգի և միջոցառումների միջոցով:

Հաբը նաև կազմակերպում է վերապատրաստման ծրագրեր, մենթորություն և դասընթացներ սոցիալական ձեռներեցներին և նախաձեռնություններին աջակցելու նպատակով:

Մինչև հոկտեմբերի վերջ հաբի տարածքից և ռեսուրսներից օգտվելն անվճար է: Հետագայում կգործեն անդամակցության ամսական փաթեթներ՝ 25000-ից մինչև 48000 դրամի սահմանում:

Հաբի հիմնադիրն է Վահե Քեուշգուերյանը, գործադիր տնօրենը՝ Շուշան Քէշիշեանը: