12:33 | 02.09.21 | Նորություններ | 20967

Կիեւում ԹՈՒՄՈ կենտրոն է բացվել

Սեպտեմբերի 1-ին Կիեւում ԹՈՒՄՈ կենտրոն է բացվել, տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:

Ուկրաինայի մայրաքաղաքում բացված կենտրոնը ԹՈՒՄՈ-ի 6-րդ միջազգային կենտրոնն է:

Հայաստանից դուրս ԹՈՒՄՈ կենտրոններ են գործում Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում եւ Բեռլինում:

Կիեւում ԹՈՒՄՈ կենտրոնը տեղակայված է «Արսենալ» գործարանի պատմական  շենքում, որը հիմնադրվել է 1764 թվականին՝ Կիեւի ամրոցի մաս կազմելով: