18:08 | 01.09.21 | Նորություններ | 1874

8 կրթական կենտրոններում կազմակերպում են դասընթացներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021թ.-ի ծրագրի շրջանակում տեխնոլոգիական 16 ուղղություններով 8 կրթական կենտրոններում կազմակերպում են դասընթացներ։

Ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 3 479 մարդ։

Մասնակիցների ընդունելության եւ ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երեւանում՝ 30-70%, մարզերում եւ Արցախում՝ 40-80%-ի չափով, ուսման վարձը պետության կողմից կֆինանսավորվի։

Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

Դասընթացների, հայտերի ընդունման եւ այլ մանրամասների կարել է ծանոթանալ հղմամբ: