16:59 | 18.08.21 | Նորություններ | 1916
Գործազրկության վերացման ռազմավարության մեջ կառավարության նպատակն է առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարեւոր է պահպանել եւ արագացնել այն դինամիկան, որ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ըստ մեր հանձնառության՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչեւ 2026թ. կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ եւ ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020թ. տվյալներով՝ այս ցուցանիշը 4% է։ Այսպիսով, Հայաստանում կստեղծվի առնվազն 16 000 նոր աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։