12:50 | 18.08.21 | Նորություններ | 2474

«Այբ»-ը, «Denovo Sciences»-ն ու FAST-ը մեկնարկում են Cheminformatics Bootcamp-ը

«Այբ» կրթական հիմնադրամը, «Denovo Sciences»-ն ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում են Cheminformatics Bootcamp ծրագիրը:  

Կազմակերպիչները հայտնել են, որ ծրագիրը նպատակն ունի դասախոսությունների եւ գործնական աշխատանքների շնորհիվ ուսանողներին եւ գիտաշխատողներին ծանոթացնել քեմինֆորմատիկայի հիմունքներին եւ գործիքակազմին։

Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 20-ը «բութքեմփի» մասնակիցները կուսումնասիրեն «Ծրագրավորում եւ տվյալագիտություն», ինչպես նաեւ «Դեղերի քիմիա» ոլորտները։

Մասնավորապես, դասավանդվելու են հետեւյալ թեմաները.

•    Python ծրագրավորման հիմունքներ
•    Մեքենայական ուսուցում՝ մոլեկուլային հատկությունների կանխատեսման համար
•    SMILES, SMARTS, Fingerprints
•    Դեղանմանության գնահատման տեխնիկաներ
•    Մոլեկուլային դոքինգ
•    Մոլեկուլային դինամիկա

«Բութքեմփին» դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է, հայտը հասանելի է այստեղ։

Ընտրված մասնակիցները պետք է ունենան գիտելիքներ անգլերեն լեզվից։ Մասնակցության վճարը՝ 30. 000 դրամ է, որոշ մասնակիցներ կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենան։