Telcell-ը մասնաճյուղեր է բացել երկու նոր հասցեներում՝ Կոմիտաս 60/2 եւ Օհանով 26/9 (Yerevan City սուպերմարքեթների ցանցում), ինչպես նաեւ ընդլայնել է Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող մասնաճյուղը։
Քաղաքացիները կարող են Telcell մասնաճյուղերում իրականացնել տարատեսակ գործարքներ՝ վճարային պարտավորություններից մինչեւ դրամական արագ փոխանցումներ Unistream, Telcell Transfer եւ Converse Transfer համակարգերով, պետվճարումներ ու բանկային գործարքներ, ինչպես նաեւ բուքմեյքերական հաշիվների համալրում, կանխիկացում եւ շատ այլ գործարքներ։