14:38 | 30.06.21 | Նորություններ | 1544
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ընդլայնում է «Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանց» (STAN) ծրագիրը:
STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով.
1. Ավանդական հրեշտակային ներդրումներ. ներդրումներ նախասաղմնայինից մինչեւ սաղմնային փուլերում գտնվող, գիտական եւ տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափներում:
2. Կանանց ձեռներեցություն. ներդրումներ կազմավորման վաղ փուլում գտնվող եւ կանանց կողմից ղեկավարվող ստարտափներում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու նպատակով:
3. Moonshot նախագծեր. ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ եւ խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար: