11:13 | 09.06.21 | Նորություններ | 3698

Viber-ի ղեկավարը պատմել է «երեք քլիքի» կանոնի մասին

Viber-ն այս տարի Ռուսաստանում կգործարկի չատ-բոթերում վճարումների գոռծառույթը: Այդ մասին ՏԱՍՍ- ին տված հարցազրույցում հայտնել է Viber-ի ղեկավար Ջամել Ագաուան:

Նրա խոսքով ՝ այդ գործառույթն արդեն հասանելի է Ուկրաինայում, «իսկ 2021 թվականին այն կներդնենք այլ երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում»:

«Մեր հիմնական գործառույթը «բացում ենք» այլ բաներով, քանի որ
սուպերհավելվածները պետք է բավարարեն օգտատիրոջ տարբեր կարիքները: Այստեղ գործում է «երեք քլիքի կանոնը». բացելով հավելվածը ՝ մարդը պետք է դրա օգնությամբ հեշտությամբ ստանա իր ուզածը: Ինչի՞ համար ներբեռնել տասնյակ տարբեր ծրագրեր, եթե դրանք բոլորը հնարավոր է միավորել մեկ մեսենջերում: Կարծում եմ, դա  է ապագան, մասնավորապես, Viber-ի ապագան», - հավելել է նա: