18:02 | 08.06.21 | Նորություններ | 1576

Արմեն Սարգսյան. «Մենք ՏՏ երկիր չենք»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «մենք տարիներ շարունակ ապրել ենք մի աշխարհում, որտեղ շարունակ ձեւացրել ենք»:

«Ձեւացրել ենք, թե Հայաստանն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ: Սակայն ձեզ ասում եմ որպես ՏՏ մասնագետ՝ մենք ՏՏ երկիր չենք: Այդ ոլորտում մասնագետների թիվը մեզ մոտ 6-10 հազար է: Սակայն մենք ձեւացնում ենք եւ հավատում, թե ՏՏ երկիր ենք: Իհարկե, մենք ունենք ֆանտաստիկ դպրոցներ, սակայն դրանք միայն կղզյակներ են», - ասել է նախագահը ԱՄՆ Հայ իրավաբանների միության ներկայացուցիչների հետ առցանց զրույցում: