13:04 | 27.05.21 | Նորություններ | 5068
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) առաջին հայկական արեւային վահանակներ արտադրող SolarOn ընկերության հետ համատեղ ներկայացնում է դրամաշնորհային նոր ծրագիր՝ Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզի մշակման նպատակով:
Ծրագրի նպատակն է կազմել համապարփակ ճանապարհային քարտեզ Հայաստանի ներկա էներգետիկ ենթակառուցվածքներից դեպի էներգետիկ անկախություն անցման համար՝ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում ածխածնային չեզոքության միջոցով: Ճանապարհային քարտեզը կկիրառվի կառավարությանը առաջարկություններ ներկայացնելու համար եւ միտված կլինի ներդրումային գրավչության ավելացմանը:
Մշակումից հետո ճանապարհային քարտեզը կներկայացվի շահառուներին եւ հետաքրքրված խմբերին՝ խորը քննարկումների եւ հետագա քայլերը կոորդինացնելու նպատակով:
$30 հազար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի ժամկետը 6 ամիս է:
Մանրամասները եւ մասնակցության հայտը հասանելի են այստեղ: