12:28 | 17.05.21 | Նորություններ | 1742
Սեպտեմբերին կկազմակերպվի «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը», որի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։
Մրցույթը կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ):
Մրցույթն իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։
Մրցույթի մասնակցության հայտը հարկավոր է լրացնել այստեղ՝ մինչեւ մայիսի 26-ը:Հայտերն ամբողջությամբ ստանալուց հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը։