11:12 | 29.04.21 | Նորություններ | 1001

COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների համար Հայաստանում հավելված է մշակվել

Մշակվել է հավելված, որի միջոցով Հայաստանի քաղաքացիները կունենան իրենց պատվաստված լինելու հավաստումը:

Այս մասին հայտարարել է ՀՀ Առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը՝ այսօր կառավարության նիստում:

«Պատվաստման գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակում գրանցվում է, եւ այդտեղից ինֆորմացիան ավտոմատ կերպով արտահայտվելու է հավելվածով»,- նշել է նա:

Անահիտ Ավանեսյանի խոսքով, հավելվածը երեկ գրանցվել է App Store-ում: Առաջիկա օրերին նախարարության կայքում կտեղադրվի ուղեցույցը, թե ինչպես հավելվածը ներբեռնել եւ ինչպես օգտվել դրանից: