14:00 | 28.04.21 | Նորություններ | 1742

Krisp-ը՝ Webby Awards հեղինակավոր մրցանակի հավակնորդ

Հայաստանում հիմնադրված Krisp ստարտափը, որն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից, Webby Awards հեղինակավոր մրցանակի հավակնորդների թվում է։

Krisp-ի օգտին կարելի է քվեարկել այստեղ: Հայկական ստարտափի մրցակիցներն են InVision, Heymail, Trello, Shift հարթակները։

Krisp-ը, որը 2021թ. փետրվարին $9 մլն ներդրում էր ստացել, ունի շուրջ 1200 կորպորատիվ հաճախորդներ, որոնց թվում են Githun, Zapier, Discord, Intel ընկերությունները:


Ընկերությունը վերջերս ներկայացավ երեք նոր գործառույթներով՝ HD ձայնով խոսելու հնարավորություն, արձագանքի չեղարկում եւ էներգիայի քիչ սպառման ռեժիմ: