15:57 | 27.04.21 | Նորություններ | 1196

    Zoom-ը թույլ կտա զգալ միեւնույն սենյակում

    Zoom վիդեո ծառայությունը ներկայացրել է Immersive View ռեժիմը, որը թույլ է տալիս զրուցակիցներին զգալ միեւնույն վիրտուալ սենյակում:

    Թե ով էկրանի որ մասում կհայտնվի, որոշում են զանգի ադմինիստրատորները: Դա կարող է լինել, օրինակ, բեմը, լսարանը, դահլիճը եւ այլն: Կարելի է ներբեռնել նաեւ նկարներ՝ ձեր ցանկությամբ:

    VentureBeat-ի տեղեկություններով, նոր ռեժիմը հասանելի է մինչեւ 25 հոգու մասնակցությամբ զանգերի ժամանակ: Եթե նրանց թիվն ավելի է, մարդկանց մի մասի նկարները կհայտնվեն էկրանի վերին հատվածում:

    Immersive View ռեժիմը հասանելի է Zoom-ի թարմացված տարբերակում՝ Windows-ի եւ macOS-ի համար: