11:49 | 27.04.21 | Նորություններ | 1101

Facebook-ը պոդքաստների համար նոր լուծում է մշակում

Facebook-ը պոդկաստների համար նախատեսված ներկառուցված աուդիո նվագարկիչ (audio player) է ստեղծում:

Դրա շնորհիվ հեղինակները կկարողանան Facebook-ում տարածել իրենց պոդքաստները: The Verge-ի փոխանցմամբ, այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:


Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց Facebook-ում պոդքաստների, աուդիո սենյակների եւ ձայնային այլ գործառույթների գործարկման մասին: Դրանք հասանելի կդառնան առաջիկա ամիսներին: Apple-ը, Google-ը,  Amazon-ը եւ Spotify-ը արդեն ունեն պոդքաստների համար սեփական լուծումներ: