15:10 | 23.04.21 | Նորություններ | 1227

Ապրիլի 24 կաշխատեն միայն Beeline-ի Հյուսիսային պողոտայի եւ օդանավակայանի մասնաճյուղերը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին բնականոն գրաֆիկով աշխատելու են Հյուսիսային պողոտայի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը՝ աշխատանքային ժամերը՝ 10:00-22:00, եւ օդանավակայանի մասնաճյուղը, որն աշխատում է շուրջօրյա։

Ընկերության այլ վաճառքի եւ սպասարկման գրասենյակները ապրիլի 24-ին փակ են լինելու։