13:52 | 23.04.21 | Նորություններ | 984

Twitter-ը բիզնես օգտահաշիվներ է թեստավորում

Twitter-ը սկսել է թեստավորել բիզնես օգտահաշիվների գործառույթը, որը թույլ կտա ընկերություններին, շահույթ չհետապնդող կազմակերպություններին, հեղինակներին՝ ավելի շատ տեղեկատվություն ներկայացնել իրենց գործունեության մասին:

Այդ օգտահաշիվներում «Ընկերության մասին» բաժնում հնարավոր կլինի նշել ընկերության հասցեն, քարտեզի վրա նշումը, աշխատանքային ժամերը եւ դեպի կայք հղումը: Ներքեւում կլինեն երկու կոճակներ. առաջինը թույլ կտա քարտեզի վրա նշել դեպի այդ ընկերություն երթուղին, իսկ երկրորդը թույլ կտա կապ հաստատել ընկերության հետ:
 



Նշվում է, որ սկզբում գործառույթը հասանելի կլինի սահմանափակ թվով ամերիկյան ընկերությունների, ապա հասանելի կդառնա այլ տարածաշրջաններում: