16:30 | 22.04.21 | Նորություններ | 1453

«Տելեկոմ Արմենիա»-ն ներկայացրել է հերթական ժամանակակից գործիքը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) կատարելագործել եւ ներկայացրել է ավտոմատ վճարումների նորացված ծառայությունը:

Այս ծառայությունը մշակվել է, որպեսզի բաժանորդները խնայեն իրենց ժամանակը, մտքում չպահեն կապի ծառայությունների դիմաց իրենց եւ ընտանիքի անդամների վճարումների օրերը եւ երբեք չունենան կապից անջատված լինելու խնդիր:

Ավտոմատ վճարումները կարելի է կարգավորել MyBeelineArmenia հավելվածում կամ անձնական գրասենյակում: Ծառայությունը թույլ է տալիս վճարումներ կարգավորել տարբեր հեռախոսահամարների համար, այսինքն մեկ բաժանորդը կարող է վճարել իր ընտանիքի եւ հարազատների փոխարեն:

Վճարումները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային փաթեթների համար: Ըստ այդմ, բաժանորդի ընտրած օրը կարող է փոխանցվել կամ ֆիքսված գումար, կամ՝ հետվճարայինների համար, պարտքի չափով գումար:

«21-րդ դարում ապրելու առավելությունն այն է, որ շատ հարցերի լուծման համար պետք չէ մարդու ներգրավվածությունը: Օրինակ, ամենամսյա հեռախոսակապի վճարումներն անելու պես մեխանիկական գործը չպիտի մեր բաժանորդների համար անհանգստության առիթ լինի: Դրա համար էլ մենք մշակել եւ կատարելագործել ենք այս ծառայությունը: Այժմ կարգավորումներն անելու համար պետք կլինի ընդամենը մեկ-երկու րոպե, ձեր տան կապը երբեք չի անջատվի»,- նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ծառայության մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ: