11:23 | 12.04.21 | Նորություններ | 903
Մեկնարկել է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը՝ մարզային աջակցման եւ զարգացման համար։
Ծրագիրը կօգնի Տավուշի մարզի Նոյեմբերյանում, Բերդում եւ Իջեւանում ապրող 100 անհատի, որոնք արցախյան իրադարձությունների արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում եւ ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր:
Ծրագրի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն՝
• Ծրագրավորման գիտելիքներ եւ հմտություններ
• Հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում
• Ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում
Ծրագիրը կտեւի 10 ամիս, իսկ դասընթացները՝ 8 ամիս:
«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրն ուղղված է սահմանամերձ գոտիներում գործազրկության նվազմանը, երիտասարդության զբաղվածության, աշխատանք գտնելու հարցերի լուծմանը, հատկապես այն երիտասարդների համար, որոնց կյանքն առանց այդ էլ տարիներ շարունակ թշնամու կրակի տակ է եղել, իսկ 2020 թվականի Արցախում սանձազերծված պատերազմից հետո ավելի կարեւոր է լուծել հայրենիքի ծառայությանը նվիրված մեր հայրենակիցների զբաղվածության հարցը:
Նոր տեխնոլոգիական լուծումներն ու թվային տեխնոլոգիաների կարողությունների ձեռքբերումը հնարավորություն կստեղծի շատ ավելի հեշտությամբ լուծել բարձր վարձատրվող աշխատանք գտնելու խնդիրը»,- հայտնել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Հիշեցենք, որ «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը եւ Հայ օգնության ֆոնդը: