15:37 | 19.03.21 | Նորություններ | 2644

Ջավախքում նոր «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) եւ Ջավախքին աջակցություն հիմնադրամը կնքել են պայմանագիր, որով նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում Ջավախքում նոր «Արմաթ» լաբորատորիաներ բացել:

Լաբորատորիաներ կբացվեն Ծխալթբիլա, Օլավերդի եւ Նինոծմինդա համայնքներում: Համագործակցության արդյունքում անվճար ինժեներության դասընթացներին կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:


Նշենք, որ Ջավախքի 4 բնակավայրերում արդեն գործում են 4 «Արմաթ» լաբորատորիաներ: