15:49 | 18.03.21 | Նորություններ | 2111

Աղբյուր. Apple-ն ապրիլին նոր iPad Pro կներկայացնի

Apple-ը նախատեսում է ապրիլին ներկայացնել iPad Pro շարքի նոր մոդելներ՝ բարելավված պրոցեսորով եւ տեսախցիկներով:

Bloomberg-ի փոխանցմամբ, նոր մոդելները նման կլինեն ներկայիս iPad Pro-ին, իսկ էկրանի չափերը կմնան նույնը՝ 11 եւ 12,9 դյույմ: Կբարելավվի պատկերի որակը:

Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Հավելենք, որ ընկերությունը դեռ պաշտոնապես չի հայտնել առաջիկա միջոցառման ամսաթիվը:


Bloomberg-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, նաեւ տեղեկացրել է, որ Apple-ն աշխատում է նոր iPhone-ների, Apple Watch-ի, MacBook Pro եւ iMac համակարգիչների նոր մոդելների մշակման ուղղությամբ: