12:36 | 10.03.21 | Նորություններ | 2489

Instagram Reels-ը նոր գործառույթ է թեստավորում

Facebook-ը սկսել է թեստավորել ուղղահայաց տեսանյութերի Reels ծառայության նոր գործառույթը:

Reuters-ի փոխանցմամբ,  այսուհետ հեղինակները կկարողանան իրենց Instagram-ի տեսանյութերը տարածել անմիջապես Facebook-ում:

«Կոնտենտ ստեղծողները կկարողանան հասնել նոր լսարանների, իսկ օգտատերերը կկարողանան ստեղծել եւ գտնել ավելի հետաքրքիր բովանդակություն»,- նշել են Facebook-ում:


Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերին Facebook-ը հայտարարեց Reels գործառույթի ստեղծման մասին: 2020-ի օգոստոսին Instagram-ը Reels-ը գործարկեց 50 երկրներում: