11:25 | 04.02.21 | Նորություններ | 3999

Instagram-ը թույլ կտա վերականգնել ջնջված գրառումներն ու «Story»-ները

Instagram-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս վերականգնել վերջերս ջնջված հաղորդագրությունները:

Լուսանկարները, տեսանյութերը, IGTV-ի եւ Reels-ի հեռարձակումները այժմ կարելի է  վերականգնել, եթե դրանք ջնջվել են վերջին 30 օրվա ընթացքում: Բացառություն են կազմում «Story»-ները, որոնք «զամբյուղի» մեջ կմնան 24 ժամ, որից հետո ընդմիշտ կջնջվեն:

Instagram-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ջնջված բովանդակությունը վերականգնելու համար հարկավոր է կատարել հետեւյալ քայլերը. մուտք գործել Կարգավորումներ -> Հաշիվ -> Վերջերս ջնջված: Գործառույթը հասանելի է հավելվածի iOS եւ Android թարմացված տարբերակներում:


Instagram-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր գործառույթը ներկայացվել է որպես պաշտպանություն այն հաքերներից, որոնք կոտրում են հաշիվները եւ ջնջում գրառումները:

Որպես այդպիսին, օգտատերերն այժմ ստիպված կլինեն նախ ապացուցել, որ իրենք են այդ հաշվի տերը, որից հետո միայն իրավունք կստանան ընդմիշտ  ջնջել կամ վերականգնել բովանդակությունը: