16:33 | 03.02.21 | Նորություններ | 4757

    Ռոբոտաշինության անվճար դասընթացն ընդունում է հայտեր

    Տեխնոլաբ Երեւանը սկսում է Ռոբոտաշինության անվճար դասընթաց՝ 16-25 տարեկան երիտասարդների համար:

    Դասընթացները կանցկացվեն երեքշաբթի եւ ուրբաթ օրերին եւ կտեւեն երկու ժամ:

    Դիմումներն ընդունվում են մինչեւ փետրվարի 7-ը: Հայտը հասանելի է այստեղ:

    Տեխնոլաբը տեխնոլոգիական կենտրոն է, որը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաեւ կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով:

    Կենտրոնի նպատակն է նոր տեխնոլոգիաների եւ տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորություններ ապահովել՝ հատկապես երիտասարդների համար: Կենտրոնում պարբերաբար անցկացվում են կոդավորման եւ ծրագրավորման դասընթացներ: