17:34 | 09.03.21 | Նորություններ | 2424

Apple-ը մարտի վերջին նոր պրուդուկտներ կներկայացնի

Apple-ը մարտի վերջին կներկայացնի նոր պրուդուկտներ, հայտնում են միանգամից մի քանի աղբյուրներ:

Միջոցառումը նախատեսվում է անցկացնել մարտի 23-ին: Հավանական նորույթների շարքում կարող են լինել նոր iPad Pro-ն, անլար AirPods-ը, Apple TV-ն եւ AirTags-ը:



Նոր սերնդի iPad Pro-ն կունենա բարձրորակ A14X պրոցեսոր եւ նոր տեխնոլոգիայով արտադրված էկրան: Նոր AirPods-ը, ըստ կանխատեսումների, որոշ ֆունկցիաներ կվերցնի 2019թ. աշնանը թողարկված AirPods Pro-ից:


Կան տեղեկություններ, որ նոր Mac համակարգիչները եւս իրենց երկար սպասեցնել չեն տա, սակայն, ամենայն հավանականությամբ, մարտի վերջին նախատեսվող միջոցառմանը դրանք չեն ներկայացվի: