16:09 | 01.03.21 | Նորություններ | 2443
Facebook-ը գործարկել է Bars հավելվածը՝ նվիրված ռեփի սիրահարներին:
Bars-ն առաջարկում է օգտատերերին ռեփ կարդալ արդեն պատրաստի բիթերի տակ: Տեսանյութը կարելի է հրապարակել Facebook-ում եւ հավանումներ ստանալ ընկերներից:
Հավելվածը ներկայումս գտնվում է փակ թեստավորման ռեժիմում եւ հասանելի է միայն iOS սարքերի համար:
Հավելվածն օգտագործողները կարող են ձայնագրել ոչ ավելի, քան մեկ րոպե տեւողությամբ տեսանյութեր եւ կիրառել «հատուկ աուդիոէֆեկտներ»: Գրանցվելիս հավելվածը հարցնում է, թե որքանով եք փորձառու ռեփեր: «Սկսնակ»-ներին հավելվածը ցույց կտա ավտոմատ հանգավորված շտեմարան, իսկ «փորձառուներին» հասանելի է ֆրիսթայլ ռեժիմը:
Bars-ի մշակմամբ զբաղվում է Facebook-ի New Product Experimentation բաժինը: