11:27 | 01.03.21 | Նորություններ | 2654

Clubhouse-ն Android տարբերակ է մշակում

Clubhouse «ձայնային» սոցիալական ցանցը, որն այժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վրա, սկսել է աշխատել Android տարբերակի մշակման ուղղությամբ:

Android հավելվածի մշակմամբ կզբաղվի Մոպեվա Օգունդիպեն, ով 2014թ.-ից աշխատում է Instagram-ի, Khan Academy-ի եւ Medium-ի համար:

 «Այսօր իմ առաջին օրն էր Clubhouse-ում: Եթե ինձ ճանաչում եք, երեւի տեղյակ եք, թե ինչ կարծիք ունեմ այն ծրագրերի շուրջ, որոնք հասանելի են բացառապես iOS-ում: Հետեւաբար, ես շատ ուրախ եմ, որ թիմի մի մասն եմ եւ ամբողջ զվարճանքը կտեղափոխեմ Android»,- նշել է նա:



Clubhouse-ը գործարկվեց 2020-ի մարտին եւ այժմ Սիլիկոնային հովտի ամենաարագ աճող ստարտափներից մեկն է: Ներկայումս սոցցանցում կարող են գրանցվել միայն iPhone ունեցողները՝ հատուկ հրավերի միջոցով:

Clubhouse-ն այսօր գնահատվում է $1 մլրդ դոլար: Հարթակը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել ձայնային քննարկումներ՝ «սենյակներ»: Դրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի ադմինիստրատոր, որոնք կարող են ցանկացած պահի մասնակցել խոսակցությանը. սենյակում միաժամանակ կարող է ընդգրկվել մինչեւ 5000 ունկնդիր: Վերջիններս պետք է ձեռք բարձրացնեն՝ խոսելու համար եւ սպասեն ադմինիստրատորներից մեկի հաստատմանը: