13:57 | 01.03.21 | Նորություններ | 2433

Բիլ Գեյթսը հայտարարել է, որ նախընտրում է Android սմարթֆոնները

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ օպերացիոն համակարգերից նախընտրում է Android-ը, քանի որ այն ճկուն է:

Այս մասին Գեյթսը խոսել է Clubhouse-ում, որը ներկայումս հասանելի է միայն iOS սարքերի համար:

«Իրականում ես օգտագործում եմ Android սմարթֆոն: Քանի որ ես ցանկանում եմ ամեն ինչին հետեւել, հաճախ նաեւ iPhone եմ օգտագործում, բայց այն սմարթֆոնը, որը միշտ ինձ հետ է, Android է», -ասել է նա:

Նա հավելել է, որ շատ ընկերներ ունի, որոնք օգտագործում են iPhone:


Clubhouse-ի համահիմնադիր Փոլ Դեվիսոնը, ով նույնպես մասնակցում էր զրույցին, Գեյթսին տեղեկացրել է, որ թիմն այս պահին աշխատում է Clubhouse-ի Android տարբերակի մշակման ուղղությամբ: