16:50 | 27.01.21 | Նորություններ | 5179

Xiaomi-ն ներկայացրել է լվացող ռոբոտ փոշեկուլ` ինքնամաքրման գործառույթով

Xiaomi-ն ներկայացրել է ռոբոտ փոշեկուլ, որն ունի ինքնամաքրման գործառույթ:
                                            
Roidmi Self-collecting Robot Vacuum կոչվող ռոբոտ փոշեկուլն ունի փոշու տարան ավտոմատ կերպով դատարկելու հնարավորություն:

Սարքի բազային կայանը թույլ է տալիս մաքրումից հետո ավտոմատ կերպով դատարկել տարան: Միևնույն ժամանակ, այն հագեցած է հակաբակտերիալ մշակման յուրօրինակ տեխնոլոգիայով:  


Roidmi Self-Colleing Robot Vacuum-ն ունի նոր սերնդի գերզգայուն լազերային հեռաչափիչ, որը կարող է արագ սկանավորել սենյակը, ավտոմատ կերպով կառուցել քարտեզ և գծագրել մաքրման օպտիմալ ուղին:

Ռոբոտը նաեւ հագեցած է ջրի տարայով. այն կարող է վերահսկել հեղուկի հոսքը՝ արդյունավետ մաքրման համար: Տարայի ծավալը 250 միլիլիտր է, ինչը բավարար է 300 քմ սենյակ մաքրելու համար: Ռոբոտն արժե $463: