15:22 | 22.01.21 | Նորություններ | 5137

Netflix-ի լսարանը 2020թ. ռեկորդային աճ է գրանցել

Netflix սթրիմինգային ծառայությունը բաժանորդագրությունների թվի ռեկորդային (37 միլիոն) աճ է գրանցել 2020թ. ընթացքում` հասնելով 200 միլիոնի: Արդյունքում Netflix-ի բաժնետոմսերն աճել են 12%-ով:

Ընկերությունում նշել են, որ 2017թ.-ից սկսած Netflix-ի լսարանը կրկնապատկվել է: Disney-ի, WarnerMedia-ի, Discovery-ի եւ սթրիմինգային այլ ծառայությունների հետ թեժ մրցակցության արդյունքում Netflix-ը սկսել է կենտրոնանալ սեփական կոնտենտը ստեղծելու ուղղությամբ՝ ամենատարբեր ժանրերում:


2020թ. ընկերությունը $17,3 մլրդ է ծախսել սեփական վիդեոկոնտենտի արտադրության վրա: 2021թ. այդ թիվը կկազմի $19 մլրդ:

Ստորեւ ներկայացնում ենք 2020թ. Google-ի որոնումների արդյունքներով Netflix-ի ամենաշատ դիտված սերիալների եւ ֆիլմերի վարկանիշը: