Apple ընկերությունը վիրտուալ իրականության սաղավարտի նախագծման աշխատանքներով է զբաղված:
Նոր սարքը շուկայում կհայտնվի 2022թ.: Այն կդառնա Apple-ի առաջին VR սաղավարտը: Թանկ գնի պատճառով ընկերությունը սարքի վաճառքից մեծ շահույթ չի ակնկալում:
Bloomberg-ի տեղեկություններով, VR սաղավարտի վրա Apple-ը մի շարք փորձարկումներ կիրականացնի, որոնց արդյունքում կստեղծվի մեկ այլ, ավելի հասանելի մոդել՝ այս անգամ մասսայական լսարանի համար:
Apple-ի առաջին VR տաղավարը նախատեսված է խաղերի, տեսանյութեր դիտելու եւ հաղորդակցության համար: