13:08 | 21.01.21 | Նորություններ | 4844

WhatsApp-ը հետաձգում է գաղտնիության քաղաքականության նոր կանոնների ներդրումը

WhatsApp- ը հայտարարել է գաղտնիության քաղաքականության նոր կանոնների ուժի մեջ մտնելը երեք ամսով՝ մինչեւ մայիսի 15-ը, հետաձգելու մասին:

Նոր կանոնները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2021 թ. փետրվարի 8-ից, մեծաթիվ քննադատությունների են արժանացել թարմացումից դժգոհ օգտատերերի կողմից: Այդ պատճառով ընկերությունը ցանկանում է հստակեցնել տվյալների փոխանակման նոր քաղաքականությունը Facebook-ի հետ:


«Այս թարմացման մեջ մենք առաջարկում ենք նոր հնարավորություններ WhatsApp- ի ընկերությունների հետ կապի համար, ինչպես նաեւ ավելի մանրամասն բացատրում ենք, թե ինչպես ենք հավաքում եւ օգտագործում տվյալները»,- բացատրել են WhatsApp-ում:

WhatsApp-ի քննադատության ֆոնին, օգտատերերը սկսել են օգտվել այլ հավելվածներից: Օրինակ, Signal մեսենջերը հունվարի 6-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ներբեռնվել է 7,5 մլն անգամ, ինչը 4200%-ով ավելին է, քան դրանից մեկ շաբաթ առաջ: Telegram-ն իր հերթին հունվար ամսվա սկզբին հաղորդել է ամսական լսարանի աճի մասին: Այդ թիվը կազմում է ավելի քան 500 մլն օգտատեր: