12:45 | 18.01.21 | Նորություններ | 3232

Renderforest-ի ՏՏ բաժնի ղեկավարը ՀՀ տեխնոլոգիական ապագային նվիրված վեբինար կվարի

Հունվարի 20-ին, ժամը՝ 19:00-ին, կանցկացվի անվճար վեբինար՝ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» թեմայով:

Վեբինարը կվարի Renderforest ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Էդգար Մարուքյանը: Նա կխոսի Հայաստանի տեխնոլոգիական ապագայի եւ ոլորտի զարգացման հնարավորությունների մասին:


Վեբինարին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: Այն հասանելի կլինի հետեւյալ հղումով:

Renderforest ընկերությունը հանդիսանում է Երեքը մեկում բրենդավորման բազմաֆունկցիոնալ հարթակ, որն իր օգտատերերին տրամադրում է գործիքներ՝ կարճ ժամանակում վիդեոանիմացիաներ, լոգոներ եւ վեբ կայքեր պատրաստելու համար։