12:59 | 30.12.20 | Նորություններ | 5917
Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ հայտնում, որ ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն հատուկ աշխատաժամերով։
Դեկտեմբերի 31-ին բոլոր գրասենյակները բաց կլինեն մինչեւ 16։00, իսկ Երեւանի ու մարզերի խոշոր գրասենյակները կաշխատեն մինչեւ 18։00:
Առանց հանգստյան օրերի կաշխատի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը՝ դեկտեմբերի 31-ին մինչեւ 20։00, հունվարի 1-ին մինչեւ 18։00, իսկ հունվարի 2-ին եւ 3-ին մինչեւ 21։00: Շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի կաշխատի «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը՝ բացառությամբ Նոր տարվա գիշերը` 22։00 մինչեւ 03։00:
Մայրաքաղաքի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2021 թ հունվարի 3-ից, իսկ հունվարի 4-ից բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակները արդեն կաշխատեն բնականոն գրաֆիկով: Beeline-ի բոլոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ այստեղ:
«Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման հասանելիության եւ բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մեր որակյալ սպասարկումը հասանելի կլինի գրասենյակներում, անվճար հեռախոսային սպասարկման կենտրոնում եւ, իհարկե, առցանց»,- նշել է «Տելեկոմ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նշենք, որ բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապ հաստատել օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն խորհրդատուի օգնությամբ։
Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։