11:09 | 30.12.20 | Նորություններ | 5575

Xiaomi-ն խելացի բազմոց է ներկայացրել

Xiaomi-ն կոլեկտիվ ֆինանսավորման Youpin հարթակում ներկայացրել է Cheers Electric Fabric Sofa խելացի բազմոցը, որը թույլ է տալիս կարգավորումների միջոցով ընտրել այն օգտագործելու ձեզ ամենահարմար դիրքը:

Բազմոցը նախատեսված է երեք անձի համար, չափերն են՝ 224 х 95 х 99 սմ:


Cheers Electric Fabric Sofa-ն կարժենա $650:

Նորույթը կվաճառվի էլեկտրական կարգավորիչի եւ USB-ի հետ միասին: Փափկության հաշվին բազմոցը կարելի է օգտագործել առանց հավելյալ բարձերի: