17:18 | 29.12.20 | Նորություններ | 5916
«Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) այս ձմեռ` դեկտեմբերի 28-ից մինչեւ փետրվարի 28-ը իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շահավետ ռոումինգ առաջարկից եւ Արաբական Միացյալ Էմիրություններում սպառել Ինտերնետը 10 դրամ/ՄԲ սակագնով:
«Մատչելի եւ որակյալ Ինտերնետն հենց այն է, ինչ մեզանից ակնկալում են ստանալ մեր բաժանորդները, եւ իհարկե մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են նրան գտնվում, նրանց պիտի հասանելի լինեն համաշխարհային ցանցի հնարավորությունները: Իսկ այս տարի ԱՄԷ-ում Ինտերնետ ռոումինգի աննախադեպ գինը փոքրիկ ամանորյա անակնկալ է մեր սիրելի բաժանորդների համար»,- նշել է «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նշենք, որ մուտքային, ելքային զանգերի, ինչպես նաեւ մեկ SMS-ի արժեքը կազմում է 250 դրամ: Սակագները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդների համար:
Հիշեցնենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։