14:43 | 01.12.20 | Նորություններ | 3730

Xiaomi-ն վաճառված սմարթֆոնների քանակով առաջ է անցել Apple-ից

Xiaomi-ն այս տարվա երրորդ եռամսյակում դարձել է սմարթֆոնների գլոբալ շուկայի երեք առաջատար խաղացողներից մեկը:

Ընկերությունը վաճառել է 44,4 մլն սարք, այդ ցուցանիշով առաջ անցնելով Apple-ից, որը 40,6 մլն սարք է վաճառել: Եռյակը գլխավորում են Samsung-ը եւ Huawei-ը, համապատասխանաբար՝ 80,8 մլն եւ 51,8 մլն վաճառված սարքով:


Հավելենք, որ Xiaomi-ն նշված ժամանակահատվածում վերահսկել է գլոբալ շուկայի  12,1%-ը, իսկ Apple-ը՝ 11,1%: Լավագույն հնգյակը եզրափակում է Oppo-ն (8,2%):

Առաջատար հինգ ընկերություններն այս տարվա երրորդ եռամսյակում միասին 366,7 մլն սարք են վաճառել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,7%-ով պակաս է: