11:51 | 09.11.20 | Նորություններ | 3614

    WhatsApp-ը հավելվածում դրամային փոխանցումների համակարգ է գործարկել

    WhatsApp-ը հայտարարել է հավելվածում դրամային փոխանցումների համակարգի ամբողջական գործարկման մասին:

    Դեռեւս միայն Հնդկաստանում հասանելի գործառույթը սկսել է թեստավորվել 2018թ.-ից: WhatsApp-ի համար Հնդկաստանը հսկայական շուկա է ՝400 մլն օգտատերով:

    Ընկերությունում նշել են, որ մեսենջերի միջոցով գումար ստանալն ու ուղարկելը անվտանգ է եւ հեշտ:  


    Վերջերս ընկերությունը նաեւ հայտարարեց, որ բրենդների հետ չատի ընթացքում օգտատերերն այսուհետ կկարողանան ստանալ իրերի եւ ծառայությունների մասին ինֆորմացիա եւ հենց չատում գնումներ կատարել:  WhatsApp-ում նշում են, որ սա իրական աջակցություն կլինի փոքր բիզնեսի բազմաթիվ ընկերությունների համար, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակի բռնկման ընթացքում: