WhatsApp-ն ընդլայնում է հավելվածում փոքր բիզնեսի համար առկա հնարավորությունները:
Բրենդների հետ չատի ընթացքում օգտատերերն այսուհետ կկարողանան ստանալ իրերի եւ ծառայությունների մասին ինֆորմացիա եւ հենց չատում գնումներ կատարել:
WhatsApp-ում նշել են, որ սա իրական աջակցություն կլինի փոքր բիզնեսի բազմաթիվ ընկերությունների համար, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակի բռնկման ընթացքում:
Բիզնեսը կկարողանա հղումներ ուղարկել հաճախորդներին, ծանոթացնել առկա տեսականուն, իսկ հաճախորդը կավելացնի դուր եկավ պրոդուկտներն առցանց զամբյուղում ու հենց հավելվածում կձեւակերպի պատվերը:
Ենթադրվում է, որ վճարումները կիրականացվեն Facebook Pay վճարային համակարգի միջոցով: