16:04 | 22.10.20 | Նորություններ | 3213

    Հայտնի են 2020թ. գլոբալ լավագույն բրենդները. Google-ը դուրս է մնացել առաջատար եռյակից

    Interbrand խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է համաշխարհային լավագույն բրենդների ամենամյա վարկանիշը:

    Apple-ն ութերորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ ցուցակի առաջատար: Մեկ տարվա ընթացքում Apple-ի արժեքն աճել է 38%-ով եւ հասել $323 մլրդ:

    Երկրորդ տեղում Amazon-ն է ($200,7 մլրդ), որին հաջորդում է Microsoft-ը ($166 մլրդ):

    2019-ին երկրորդ տեղը գրաված Google-ն այս տարի ընդամենը չորրորդն է: Interbrand-ի հաշվարկներով, Google ապրանքանիշը 1%-ով էժանացել է ՝ եւ այժմ գնահատվում է $165,4 մլրդ: 2012 թվականից ի վեր, սա առաջին տարին է, երբ Google-ը չի ընդգրկվում վարկանիշի առաջատար եռյակում: