11:42 | 22.10.20 | Նորություններ | 3322

    Sahman.in. նոր հարթակը կօգնի բացահայտել կարիքները եւ լուծումներ գտնել

    Գործարկվել է Sahman.in հարթակը, որի նպատակն է օգնել արցախցիներին, ինչպես նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կարիքների արագ բացահայտման ու բավարարման գործում:

    Հարթակի ստեղծողները նշում են, որ կայքում կարիք ավելացնել կարող են բոլորը։ Միջինում դա տեւում է մի քանի րոպե։ Անհրաժեշտ է ավելացնել նկարներ, վերնագիր, ընտրել կատեգորիա եւ տեղանք։

    Կարիքի բավարարումն իր վրա կվերցնի այդ պահին կարիքը բավարարել ունակ քաղաքացին, կազմակերպությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը:

    Կարիքի բավարարումից հետո անձը՝ որպես դրա բավարարման ապացույց, կտեղադրի համապատասխան ծառայության իրականացման կամ ապրանքը տեղ հասցնելու նկարը, ապա կփակի կարիքը:

    X-TECH-ի թիմի կողմից ստեղծված հարթակը գործում է CityBugs համակարգի հիման վրա: