14:15 | 05.11.20 | Նորություններ | 3974

Podcastle ստարտափը $1.75 մլն ներդրում է ստացել

Հայ հիմնադիրներ ունեցող Podcastle ստարտափը, որը ներկայացնում է սիրողական եւ պրոֆեսիոնալ պոդքաստների համար գործիքներ, ինչպես նաեւ առցանց հարթակ, $1.75 մլն է ներգրավել:

Ներդրումային շրջափուլը գլխավորել է Sierra Ventures-ը՝ Andrew Ng's AI Fund-ի եւ Correlation VC-ի մասնակցությամբ:

«Այս շրջանի արդյունքում մենք ներդրում կիրականացնենք փոդքասթների ստեղծման եւ հայտնաբերման նոր հարթակի զարգացման ուղղությամբ, որը կոգեւորի բոլորին իրենց ձայնը լսելի դարձնել՝ առանց պատնեշների...»,- նշել է Podcastle-ի հիմնադիր Արտավազդ Երիցյանը:



Չորս ամիս առաջ գործարկված ստարտափը խոստանում է առաջիկայում փոդքասթների ստեղծման եւ տարածման նոր գործառույթներ ներկայացնել: