15:14 | 04.11.20 | Նորություններ | 3702

Թումո լաբերի և Nation In Action-ի նոր նախագիծն ընդունում է հայտեր

Թումո լաբերի և Nation In Action-ը ներկայացնում են նոր նախագիծ, որը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին կօգնի դառնալ ավելի ներկայանալի և գրավիչ՝ ներդրողների համար։

Նախագծի մասնակիցները ստեղծելու են IntotheAgro կայքը՝ ծրագրավորումից մինչև դիզայն և բովանդակություն։ Կայքում ամբողջացվելու է ոլորտին վերաբերող տեղեկատվությունը եւ ներկայացվելու են իրական կարիքները՝ կազմելով տվյալների բազա նորարարական լուծումներ առաջարկող ընկերությունների համար։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են front-end և back-end ծրագրավորողներ, գրաֆիկական, UI/UX և motion graphic դիզայներներ, սոցիալական մեդիայի մասնագետներ և բովանդակություն ստեղծողներ։

Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր ու պահանջվող հմտություններին տիրապետող անձինք: Մանրամասները հասանելի են այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է: