Apple ընկերությունը ԶԼՄ-ներին հրավիրել է մասնակցելու իր հերթական առցանց միջոցառմանը:
Սա Apple-ի աշնանը կազմակերպվող արդեն երրորդ միջոցառումն է, որը կկայանա նոյեմբերի 10-ին:
Ընկերությունը դեռ գաղտնի է պահում, թե ինչ է ներկայացվելու այդ օրը: Միջոցառման խորագիրն է One More Thing (Եւս մի բան): Ակնկալվում է, որ այդ օրը կներկայացվի Apple-ի սեփական արտադրության չիպով աշխատող MacBook Pro նոր դյուրակիր համակարգիչը:
Հնարավոր է, որ նոյեմբերի 10-ին ներկայացվեն նաեւ AirPods Studio ականջակալները եւ AirTag սարքը՝ նախատեսված կորած իրերը գտնելու համար: