11:17 | 06.10.20 | Նորություններ | 2152

Forecasts. Facebook-ի նոր գործիքը կօգնի կանխատեսումներ անել

Facebook-ը ներկայացրել է Forecasts փորձնական հավելվածը, որի միջոցով օգտատերերը կկարողանան քվեարկել՝ տարբեր իրադարձությունների ամենահավանական արդյունքների վերաբերյալ:

Forecasts-ն, օրինակ, առաջարկում է գուշակել, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հաջորդ ամիս կայանալիք ընտրությունների արդյունքում, կամ էլ թե երբ կավարտվի կորոնավիրուսային համավարակը՝ պատվաստանյութի ստեղծումից հետո:



Ծառայությունից օգտվողները կարող են մասնակցել ինչպես արդեն ստեղծված հարցումներին, այնպես էլ սկսել իրենց սեփական հարցումները:

Forecasts-ի բետա տարբերակը գործարկվել էր դեռ հունիսին: Այս շաբաթվանից սկսած հասանելի է ծառայության վեբ տարբերակը եւ iOS հավելվածը՝ դեռ միայն ԱՄՆ-ում եւ Կանադայում: