17:14 | 05.10.20 | Նորություններ | 4364

Վահրամ Մարտիրոսյան. Zangi-ն կաշխատի, եթե անգամ Հայաստանն անջատվի արտաքին ինտերնետից

Հայկական Zangi ընկերությունը՝ երկրում ներքին կապի անվտանգության բարձրացման նպատակով, ստեղծել եւ ներդրել է ինքնավար համակարգ, որը թույլ կտա նույնիսկ Հայաստանն արտաքին ինտերնետից անջատման դեպքում Zangi-ի հավելվածներին շարունակել աշխատել երկրի ներսում։

Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

Նշենք, որ հայկական արտադրության մեսենջերն ապահովում է մաքուր եւ չընդհատվող զանգեր՝ նույնիսկ համացանցային թույլ միացման դեպքում։

«Բացի սրանից, Zangi-ն միակն է, որն, ի տարբերություն Telegram-ի եւ մնացածների, կոդավորումը կատարում է ամբողջովին, այլ ոչ թե մասնակի։ Գումարած սրան, Zangi-ն միակն է, որտեղ ձեր նամակագրությունը ոչ մի տեղ չի պահվում, բացի ձեր հեռախոսից»,- ընդգծել է Վահրամ Մարտիրոսյանը:

Հավելվածը հնարավոր է ներբեռնել PlayStore-ում եւ AppStore-ում: