11:26 | 11.09.20 | Նորություններ | 1563
Հեռահաղորդակցության միջազգային միությունն (ITU) ընդունում է հայտեր՝ նորարարական փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։
Մրցանակները կօգնեն ՓՄՁ-ներին կատարելագործել իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրել նոր լուծումներ, հաստատել կապեր, ներգրավել ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով:
Դիմումների վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2020թ. դեկտեմբերին։
Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր ՓՄՁ-ները` հետեւյալ չորս անվանակարգերում.
- Փոխկապակցման հնարավորություններ (Connectivity),
- Խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living),
- Էլեկտրոնային առողջապահություն (E-health),
- Թվային ֆինանսներ (Digital finance)։
Մրցույթի չափանիշներին համապատասխանող դիմորդները նոյեմբերին մասնակցելու են առցանց վարպետաց դասերի։ Ընտրված թեկնածուները կկարողանան իրենց ձեռքբերումները ներկայացնել ներդրողներից, ձեռներեցներից եւ տեխնիկական ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիին։
Մրցույթի հաղթողները կստանան ոչ միայն հավաստագրեր, ճանաչում ՄԱԿ-ի կողմից, այլ նաեւ հնարավորություն մասնակցելու 2021թ. վերջին Հանոյում (Վիետնամ) կայանալիք «ITU Digital World 2021 in Ha Noi, Viet Nam» ժողովին։