16:29 | 10.09.20 | Նորություններ | 1687
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Անկաշկանդ ուսուցում»՝ Edutainment նախագծի շրջանակում The Gurus ընկերության SAS ծրագրավորման բաժնի ղեկավար Վահե Մարտիրոսյանը եւ Senior SAS ծրագրավորող Հրաչ Գեւորգյանը «Ինչո՞ւ SAS» թեմայով ուսուցողական զրույց կվարեն:
Զրույցը կհեռարձակվի ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջով՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին:
#Edutainment նախագծի առցանց դասընթացները վարում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում դրամաշնորհների մրցույթներում հաղթած եւ դասընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Դասընթացներն իրականացվում են ՀՀ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ:
Նախագծի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների եւ ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ եւ հմտություններ է հարկավոր ունենալ եւ ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար: