17:26 | 10.09.20 | Նորություններ | 1875
Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդը հայտարարել է մրցույթ COVID-19-ի տարածման դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար՝ ուղղված Եվրասիական տնտեսական գոտում համավարակի հետեւանքով առաջացած բացասական հետեւանքների վերացմանը:
Մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացված են այստեղ: Հայտերը հարկավոր է լրացնել այստեղ՝ մինչեւ հոկտեմբերի 4-ը:
Թվային նախաձեռնությունների ֆոնդի հայտարարած մրցույթին կարող են մասնակցել Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) այն ընկերությունները կամ մասնագետները, որոնք գործունեություն են ծավալում թվային տրանսֆորմացիաների բնագավառում:
Ներկայացվող թվային լուծումները (տեխնոլոգիաներ, նորարարություն, հեռախոսի հավելվածներ եւ այլն) կարող են վերաբերել տնտեսության տարբեր ճյուղերի՝ առողջապահություն, լոգիստիկա, տրանսպորտ, ֆինանսական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, կրթություն, մշակութային եւ մասսայական միջոցառումների անցկացում եւ այլն: Կարեւոր է, որ ներկայացվող լուծումներն ունենան՝ մասշտաբային դառնալու եւ ամբողջ Եվրասիական տնտեսական միության տարածքում կիրառվելու հնարավորություն:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունները Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից կստանան ֆինանսավորում՝ առաջարկած ծրագրերի իրագործման համար: